Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հոնորեան ավելի սարսափելի է դառնում. 1in.am

Հոնորեան ավելի սարսափելի է դառնում. 1in.am

Վերջերս փորձագետները հայտարարել են հոնորեայի նոր շտամ հայտնաբերելու մասին, որը ավանդական մեթոդներով չի բուժվում: Այն հայտնաբերվել է Ավստրալիայում՝ Կենտրոնական Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկի մոտ, գրում է Lady.ru-ն:

Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում գտնվող հիվանդի մոտ հայտնաբերվել է դեղորայքի հանդեպ մեծ դիմադրողականություն ունեցող հոնորեայի մանրէն:

Զբոսաշրջիկն այս հիվանդությունը ձեռք է բերել Սիդնեյում և բուժում է ստացել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքի հիվանդանոցում:

Նոր շտամի բացահայտումը Ավստրալիայի բժշկական հաստատություններին բարձր պատրաստվածության մակարդակի է հասցրել, քանի որ բժիշկները կասկածում են, որ հենց այդ հիվանդությունը բուժող բաժանմունքներում այդ մանրէները տարածվելու հնարավորություն ունեն:

Ավստրալացի բժիշկների հայտարարությունները հնչել են Ճապոնիայում հայտնաբերված հոնորեայի H041 շտամի մասին հաղորդագրությունների ֆոնին: Նման դեպքեր նախկինում գրանցվել են նաև Հավայան կղզիներում, Կալիֆոռնիայում և Նորվեգիայում:

Բժիշկները նախազգուշացնում են, որ վերջին տարիներին մշակված հակաբիոտիկների մեծամասնությունն արդյունավետ չէ այս հիվանդության դեմ պայքարելու համար: Իսկ բուժման այլ տարբերակներ առայժմ գոյություն չունեն:

«Եվ դա հասարակական առողջապահության համար խնդիր է դառնում»,- ընդգծել են մասնագետները:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Օնտարիոյում վեներական հիվանդություն է հայտնաբերվել, որը կայուն է եղել նույնիսկ ամենաարդյունավետ հակաբիոտիկների նկատմամբ: Այդ ժամանակ բժիշկները կանխատեսել էին, որ մարդկությունը շուտով կբախվի անհաղթահարելի հոնորեայի վտանգի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ